2872 դիտում
17:29 02-04-2014
ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը կհանդիպեն Պռոշյանի սպանված գյուղապետի հարազատներին
Պռոշյան գյուղի բնակիչներն արդեն բացել են ճանապարհը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին պռոշյանցիները:
Նրանք փոխանցեցին, որ իրենց հետ հանդիպելու եւ բանակցելու են եկել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը, ինչից հետո ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը խնդրել է բացել ճանապարհը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են, որ երկուշաբթի կամ երեքշաբթի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կհանդիպեն պռոշյանցիների հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին է, սակայն սպանությունը դեռ չի բացահայտվել: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը Պռոշյանից տեղեկացրել էր, որ Հրաչ Մուրադյանի համագյուղացիները եւ ազգականները՝ ի նշան բողոքի, որ սպանությունը մինչեւ հիմա չի բացահայտվել, փակել են ճանապարհը: Իսկ երթեւեկությունը երկկողմանի կանգ էր առել: Գյուղացիները պահանջում էին արդար քննություն եւ որ իրական մարդասպանն ու պատվիրատուն հայտնաբերվեն եւ կանգնեն արդարադատության առաջ: Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Նմանատիպ նյութեր
5961 դիտում
13:16 24-06-2015
Պռոշյանի սպանված գյուղապետի սպանության մասով մեղադրվող Արայիկ Պետրոսյանը, պարզվում է, անմեղ էր
2437 դիտում
16:50 03-04-2014
Գևորգ Կոստանյանը գնացել է Պռոշյան և հանդիպել սպանված գյուղապետի հարազատներին
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան