2027 դիտում
09:53 07-06-2019
«Մարտի մեկի» գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշում կայացրել կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին, որ մեղադրվում է Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։
Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը:
Հունիսի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդությունը, որ ներկայացրել էր նախաքննական մարմինը, եւ Գեղամ Պետրոսյանի ձերբակալան որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հունիսի 4-ի երեկոյան մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը։
Նմանատիպ նյութեր
4364 դիտում
19:25 04-08-2019
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել. Tert.am
15135 դիտում
21:28 03-08-2019
Մարտի 1-ի գործով սպանության համար կալանավորված Գեղամ Պետրոսյանը հնարավոր է, վաղը ազատ արձակվի. Aysor.am
3504 դիտում
09:01 10-07-2019
«Մարտի 1»-ի գործով մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի դեպքով նոր հանգամանքներ են ի հայտ եկել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
20929 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է