211652_close_icon
views-count4463 դիտում article-date 01:21 24-06-2015

Բողոքի ակցիայի մասնակիցներին միանում են շոու բիզնեսի ներկայացուցիչները. միանալու են նաեւ ԱԺ պատգամավորներ

Հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, ովքեր արդեն 6 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26-ին, միանում են շոու բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարներին միացավ Արամ MP 3-ն, «Վիտամին» ակումբից՝ Վաչեն, Գարիկը եւ մյուսները՝ հայտարարելով, որ այնտեղ են, որ բախումներ չլինեն և իրենք ժողովրդի հետ են եւ դեմ են, որ հարցը լուծվի ֆիզիկական ուժի միջոցով: «Մենք այստեղ ենք՝ ցույց տալու համար, որ ժողովրդի հետ ենք եւ դեմ են, որ հարցը լուծվի ֆիզիկան ուժի միջոցով»,- ասաց Արամ MP 3-ն: Ավելի ուշ նրանց են միանալու Հովհաննես Ազոյանը, Կարգին Հայկոն եւ այլք: Հայտարարվեց նաեւ, որ ավելի ուշ այնտեղ կլինի ԱԺ պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք: Բանակցություններից հետո ցուցարարները համաձայնեցին հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն՝ որոշ նախապայմաններով: Դրանց համաձայն նրանք առաջարկում են, որ հանդիպմանը ներկա լինի նաեւ 3 լրատվամիջոց, որը ուղիղ կհեռարձակի: Դրանից առաջ հայտնել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 5-6 ցուցարարի: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այս մասին փոխանցեց ցուցարարներին եւ առաջարկեց իրար մեջ համաձայնության գալ: Վերջիններս այս հարցով հանրային քննարկում են անցկացնում: Ոստիկանությունը նաեւ մեկ այլ զիջման էր գնաց եւ ոստիկանության շարքերը բակավականաչափ հետ գնացին: Ավելի վաղ հայտնել էլ էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները 4 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Իսկ ոստիկաններից պաշտպանվելու համար աղբամաններով բարիկադներ են կառուցել: Ինչպես փոխանցել էր ֆոտոլրագրողը, նրանցից շատերը նստել էին գետնին: Միաժամանակ բանակցություններ են ընթանում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Փոխոստիկանպետ Հ. Պողոսյանը նշել էր, որ իրենց պահանջին լուծում տալու համար ճիշտ ճանապարհ չեն ընտրել: «Ես իրավիճակը ոստիկանապետին զեկուցում եմ»,- ավելացրել էր Հ. Պողոսյանը: Ավելի ուշ Հունան Պողոսյանը հայտարարել էր, որ սադրիչների մասին տեղեկություն են ստացել եւ խնդրել ցուցարարներին իրենց միջից մաքրել նրանց: Ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ էր եկել եւ հայտնել էին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասել էր, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան: Այս պահին ցուցարարները հասել են գրողների միության շենքի մոտ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի:

Նմանատիպ նյութեր