1961 դիտում
23:59 23-06-2015
«Հայկական վերածնունդ» շարժումը դատապարտում է հունիսի 23-ի բռնությունները Երեւանում եւ կոչ անում սփյուռքի բոլոր կառույցներին անտարբեր չմնալ հայրենի ժողովրդի ցավերին
«Հայկական վերածնունդ» շարժումը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանական ռեժիմի կողմից ցուցաբերած հակասահմանադրական ոչ իրավաչափ վարքագիծը, այն է` բացառապես խաղաղ քաղաքացիների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ անհամապատասխան պայմաններում ուժի եւ տեխնիկայի կիրառումը:
Շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկվածներին եւ քրեական գործ հարուցել այն ոստիկանների նկատմամբ (ներառյալ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների), ովքեր ոտնահարել են ցուցարարների եւ ԶԼՄ-ների խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքները:
Կոչ է արվում ոստիկանությանը այլեւս չխոչնդոտել խաղաղ ցուցարարների երթերը «Հայկական վերածնունդ» շարժումը զորակցում է բռնություններից հետո Երեւանի Ազատության հրապարակում եւ հանրապետության այլ քաղաքներում կրկին քաջաբար ոտքի ելած բոլոր ցուցարարներին եւ իր անսահման համերաշխությունը հայտնում նրանց:
Այլեւս հնարավոր չէ բիրտ եւ անօրեն ճանապարհով ստիպել հայրենի ժողովրդին վճարել մի բուռ օլիգարխների ճոխ կյանքն ապահովելու գումարները:23 հունիսի 2015թ.
Հարգանքներով` «Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
Նմանատիպ նյութեր
852 դիտում
20:30 29-06-2015
«Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժումը դեմ է բռնությանը
6788 դիտում
12:25 30-07-2016
Կուսակցությունները դատապարտում են Սարի թաղում և Խորենացի փողոցում կատարված բռնությունները
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար