211652_close_icon
views-count1126 դիտում article-date 19:14 29-09-2015

«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական շարժումը շարունակում է ընդլայնվել

«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական շարժումը իր առաքելությանը համաձայն շարունակում է ընդլայնվել և զարգանալ՝ նոր անդամներ և մասնաճյուղեր ներգրավելով: Տարբեր երկրներում մեր հայրենակիցները ինքնակազմակերպվում են և դիմում են մեզ համատեղ գործունեության նպատակով: Օրերս կազմավորվեց նոր մասնաճյուղ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում՝ հասցնելով մեր մասնաճյուղերի քանակը ԱՄՆ-ում երկուսի: Այսպիսով «Հայկական Վերածնունդը» արդեն գործում է 11 երկրներում 12 մասնաճյուղերով: «Հայկական Վերածնունդը» քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը և օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում: Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը երաշխավորելու համար՝ անվտանգ, հզոր ու բարեկեցիկ հայկական պետության ստեղծումը: Մենք դեռ շատ աշխատանք ունենք առջևում և, ողջունելով Նյու Յորքի նորաստեղծ մասնաճյուղի անդամներին, հաջողութուն ենք մաղթում իրենց և մեզ բոլորիս: «Հայկական Վերածնունդ» Շարժում

Նմանատիպ նյութեր