Ազատության հրապարակից ցույցի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա` նախագահի նստավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս պահին Ազատության հրապարակի ցույցի մասնակիցները կրկին շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր:
Ազատության հրապարակից՝ երթի մասնակիցները փակեցին ամբողջ Մաշտոցի պողոտան, այնուհետև` Բաղրամյան պողոտան: Ուշագրավ է, որ երթը ոչ մի ոստիկան չի հսկում, ուղեկցում:
Բոլոր ոստիկանները, ներքին զորքերը Բաղրամյան պողոտայում են, և պատ կանգնած սպասում են ցուցարարներին: Այստեղ է բերվել նաև հատուկ տեխնիկա:
«Ամոթ, ամոթ վանկարկումներով» ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի նախագահական:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի