Ազատության հրապարակից երթը շարժվում է դեպի Մյասնիկյանի արձան. ոստիկանների ձեռքին ևս մեխակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոչ միայն 8 տարի առաջ այսօրը զոհված ՀՀ 10 քաղաքացիների հիշատակը հարգելու համար դեպի Մյասնիկյան արձանի մոտ շարժվող երթի մասնակիցների ձեռքին կան մեխակներ, այլև երթը ուղեկցող ոստիկանների:
«Պատ-ժե՛լ, պատ-ժե՛լ» վանկարկումներով երթի մասնակիցները քայլում են Մաշտոցի պողոտայով:
Հավաք-երթին մասնակցում են Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, Պարույր Հայրիկյանը, Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև «Մարտի 1»-ի զոհերի հարազատները:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի