1515 դիտում
18:36 23-06-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի արձագանքը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ
Խիստ մտահոգված լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի եւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:
Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ:
Ըստ գրության` զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում առերեւույթ իրավաչափության խնդիր է առաջանում Ոստիկանության ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությանը, կիրառված ֆիզիկական ուժին եւ ցուցարարներին հասցրած մարմնական վնասվածքներին, հավաքը ցրելուն ուղղված գործողությունների իրավաչափությանը, Ոստիկանության ծառայողների՝ քաղաքացիական հագուստով գործելու եւ ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառման, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիների հասցեին հնչեցրած հայհոյանքների օգտագործման դեպքերին:
Ոստիկանության եւ ՀՔԾ-ի գրություններում անդրադարձ կա բազմաթիվ լրագրողների նկատմամբ կիրառած բռնության, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, Ոստիկանության ծառայողների կողմից նրանց տեսանկարահանող սարքերի վնասման ու ոստիկանական բաժիններ լրագրողներին բերման ենթարկելու իրավաչափության հարցերին:
Առողջապահության նախարարին հասցեագրված գրության մեջ անդրադարձ կա ակտիվիստների նկատմամբ առաջին բժշկական օգնության ոչ պատշաճ ցուցաբերման դեպքերին:
Օմբուդսմենը եւ իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը եւ իրենց լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների եւ լրագրողների իրավունքները:
Նմանատիպ նյութեր
879 դիտում
17:11 29-06-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26981 դիտում
16:17 24-12-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում, Բաղրամյան պողոտայում Mercedes-ով տեղի ունեցած վրաերթից
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
649 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար