211652_close_icon
views-count26768 դիտում article-date 16:17 24-12-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում, Բաղրամյան պողոտայում Mercedes-ով տեղի ունեցած վրաերթից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոցի խաչմերուկում Mercedes-ով կատարված վրաերթից: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/23/73564/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VF 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Սեյրանյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր` վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր