211652_close_icon
views-count5289 դիտում article-date 12:40 01-10-2019

«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները ցանկանում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26. ոստիկանները թույլ չեն տալիս հավաք իրականացնել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/10/01/veto/3106635]Tert.am-[/url]ը 12:34 Մատենադարանի մոտ տեղի ունեցող հավաքին «ՎԵՏՕ» նախաձեռնությունը ներկայացվեց իր պայքարը «Բաց հասարակության հիմնադրամի դեմ»: Հասարական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը նշեց, որ որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն իրենց մասին, իրենց ռեսուրսները խիստ սահմանափակ են: «Բայց մենք՝ վետօականներս, կոտրվող տեսակ չենք, ամեն շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտության բացահայտմամբ, մենք նահանջելու տեղ չունենք: «Բաց հասարակության հիմնադրամը» ամիսներ առաջ վախից փակեց իրենց կայքում գրանտակերների մասին տեղեկատվությունը, այս 22 տարվա մեջ առաջին անգամ այդ անունները թաքուն են պահվում: Բաց հասարակության հիմնադրամները ՎԵՏՕ-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամներ»,-հայտարարեց նա և տեղեկացրեց, որ, օրինակ՝ «Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 130 հազար ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար: «Այս պահից սկսած՝ «ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցին ` վետո, պետության քանդողներին` վետո, եկեղեցին պղծողներին՝ վետո, Սորոսի վաստակներին` վետո, մարդասպան ահաբեկիչներին` վետո, ստին ու կեղծիքին` վետո»,-ասաց նա: Նարեկ Մալյանը նշեց, որ պատրաստել են հայտարարության տեքստ, որը նախատեսում են տրամադրել մեր երկիր այցելած բարեկամ երկրների ղեկավարներին և տեղեկացնել «Սորոսի գործակալական ցանցի վտանգների» մասին: Նա նաև նշեց, որ ցանկանում են կոչ անել մեր երկրի հյուրերին՝ համախմբել բոլոր ուժերը ինչպես տնտեսության հարցերում, այնպես էլ անվտանգության հարցերում և Սորոսի գործակալական ցանցի դեմ պայքարում: Նա կոչ արեց շարժվել Բաղրամյան 26, որտեղ տեղի է ունենում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ նիստը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/01/veto/3106635]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր