211652_close_icon
views-count17313 դիտում article-date 09:22 08-04-2014

Փարպի գյուղի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերվել է «Եվրոպա» ռեստորանային համալիրի խոհարարի դին

Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի եկեղեցու մոտ ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի փոխոստիկանապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված գյուղի եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանացում հայտնաբերել է Nissan March մակնիշի 34 LV 358 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին վնասված: Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով, վթարված ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա՝ եղբոր գերեզմանի մոտ, հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ստեփանյանի դին: Պարզվել է, որ Nissan March-ը վարել է վերջինս և Փարպի գյուղ մտնելու ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին և շրջվելով՝ հայտնվել գյուղի գերեզմանոցում: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Եվրոպա» ռեստորանային համալիրում՝ որպես խոհարար, ամուսնացած էր, ուներ 3 մանկահասակ երեխաներ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր