Բաքու-2015. Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվազագույն հաշվով պարտվեց
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում ընթանում են բռնցքամարտի մրցումները:
Մրցումներում Հայաստանից բռնցքամարտիկներից միայն Նարեկ Աբգարյանը կարող էր մեդալների համար պայքարել:
Սակայն 52 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Աբգարյանը 1:2 հաշվով պարտվեց Սլովակիայի բռնցքամարտիկ Վիլիամ Տանկոյին և դուրս մնաց հետագա պայքարից: Նշենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում մեր բռնցքամարտիկը կապահովեր նվազագույնը բրոնզե մեդալ:
Այսպիսով, Բաքվի խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությունից մնացել են ձյուդոիստները՝ Հովհաննես Դավթյանը (60կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ) և Ժաննա Ստանկևիչը (52կգ): Ձյուդոյի մրցումները տեղի կունենան հունիսի 25-ին եւ 26-ին: