Կամբոջայում հովիվը պատահաբար 10-րդ դարի տաճար է հայտնաբերել
Կամբոջայի կենտրոնական հատվածում մի պատանի հովիվ հայտնաբերել է 10-րդ դարի հինդուիստական տաճար, որը մինչ այդ հայտնի չի եղել ուսումնասիրողներին:
Ոչխարներին արածացնող տղաներից մեկը բլրի լանջին գտել է արձանիկներ եւ կառույցի հատվածներ, ինչից հետո բնակիչներն ահազանգել են համապատասխան մասնագետներին:
Վերջիններս էլ նշել են, տաճարը գտնվում է բլրի տակ: Հաբանաբար, ժամանակին այն հողով են ծածկել: Մասնագետները նախատեսում են զանգվածային պեղումներ իրականացնել:


