Կամբոջայում ավտոբուսի և ֆուրգոնի բախման զոհ է դարձել 16 մարդ
                        Կամբոջայի արևելքում խոշոր ավտովթարի զոհ է դարձել առնվազն 16 մարդ: Վիետնամցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը մխրճվել է ֆուրգոնի մեջ, որում եղել է ավելի քան 30 մարդ: Բոլոր զոհվածները ֆուրգոնի ուղևորներն են: 
Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

