2375 դիտում
15:33 22-06-2015
Առեղծվածային պայմաններում 3 տարի առաջ մահացած «Արայ»-ի սեփականատիրոջ գործով նախաքննությունը ավարտվել է. նա ինքնասպա՞ն էր եղել, սպանե՞լ էին, թե՞ ոչինչ էլ չպարզվեց
2012թ-ի հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հրազենային վիրավորումից մահացած վիճակում հայտնաբերված «Արայ»-ի սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի մահվան գործը համալրեց առեւծվածային դեպքերի շարքը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզեց, որ երկարատեւ եւ աղմուկ հանած նախաքննությունից հետո գործը կարճվել է: ՀՀ քննչական կոմիտեից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հարցմանը ի պատասխան տեղեկացանք, որ Ա. Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում կասեցվել է:
Դրանից առաջ հայտնել էինք, որ «Արայ» ընկերության սեփականատեր, 2012 թվականի հոկտեմբերի 16-ին նախնական վարկածով ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի այրին եւ մայրը մինչեւ հիմա պայքարում են նրա միակ ժառանգի՝ անչափահաս Կարինայի համար: Թեեւ փոքրիկը այս պահին մոր հետ արտերկրում է, բայց Կարինե Սուքիասյանը դիմել է դատարան` Տատյանա Չադենկովային խնամակալությունից զրկելու հայցով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացել էր, որ դատարանը որոշել է վերսկսել հայցվոր Կարինե Սուքիասյանի` ընդդեմ պատասխանող Տատյանա Չադենկովայի, Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ կողմերը չեն կարողանում կտակն իրար մեջ բաժանել եւ կրկին դիմել են դատարան:
Հիշեցնենք նաեւ, որ նրանք երկար ժամանակ դատարանով վիճարկում էին Արմեն Պետրոսյանի միակ ժառանգի՝ Կարինայի, խնամակալության հարցը եւ մոտ 2 տարի տեւած դատական քաշքշուկներից հետո Կարինան վերադարձվեց մորը` Տատյանա Չադենկովային, ով երեխայի հետ հեռացավ Հայաստանից: Կարինե Սուքիասյանն անգամ հեռացել էր փոքրիկի հետ Հայաստանից, սակայն նրա նկատամբ հետախուզում հայտարարվեց: Փոքրիկին նրա մոտից վերցնելով՝ վերադարձրին մորը: Մինչեւ այդ փոքրիկի տատը թոռանն արգելում էր շփվել մոր հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ-ի հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում՝ 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Քրեական գործ էր հարուցվել նաեւ 235 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 2013թ-ին մի տեսանյութ հայտնվեց, որտեղ խոսք էր գնում նրա սպանությունը պատվիրելու շուրջ, ինչից հետո գործը Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:
Նմանատիպ նյութեր
12690 դիտում
16:24 08-04-2014
Առեղծվածային պայմաններում մահացած «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինն ու մայրը չեն կարողանում կիսել նրա ունեցվածքը
3485 դիտում
09:08 05-07-2016
Տավուշում զինծառայողն ինքնասպա՞ն է եղել. «Ժողովուրդ»