slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Առեղծվածային պայմաններում մահացած «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինն ու մայրը մինչև հիմա պայքարում են նրա միակ ժառանգի համար
211652_close_icon

Առեղծվածային պայմաններում մահացած «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինն ու մայրը մինչև հիմա պայքարում են նրա միակ ժառանգի համար

views-count19294 դիտում article-date 12:33 25-11-2014
«Արայ» ընկերության սեփականատեր, 2012 թվականի հոկտեմբերի 16-ին նախնական վարկածով ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի այրին եւ մայրը մինչեւ հիմա պայքարում են նրա միակ ժառանգի՝ անչափահաս Կարինայի համար: Թեեւ փոքրիկը այս պահին մոր հետ արտերկրում է, բայց Կարինե Սուքիասյանը դիմել է դատարան` Տատյանա Չադենկովային խնամակալությունից զրկելու հայցով: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրaվասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը որոշել է վերսկսել հայցվոր Կարինե Սուքիասյանի` ընդդեմ պատասխանող Տատյանա Չադենկովայի, Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը: Դատական քննությունը նշանaկվել է 2015թ-ի փետրվարի 2-ին: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ կողմերը չեն կարողանում կտակն իրար մեջ բաժանել եւ կրկին դիմել են դատարան: Հիշեցնենք նաեւ, որ նրանք երկար ժամանակ դատարանով վիճարկում էին Արմեն Պետրոսյանի միակ ժառանգի՝ Կարինայի, խնամակալության հարցը եւ մոտ 2 տարի տեւած դատական քաշքշուկներից հետո Կարինան վերադարձվեց մորը` Տատյանա Չադենկովային, ով երեխայի հետ հեռացավ Հայաստանից: Կարինե Սուքիասյանն անգամ հեռացել էր փոքրիկի հետ Հայաստանից, սակայն նրա նկատամբ հետախուզում հայտարարվեց: Փոքրիկին նրա մոտից վերցնելով՝ վերադարձրին մորը: Մինչեւ այդ փոքրիկի տատը թոռանն արգելում էր շփվել մոր հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ-ի հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում՝ 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 235 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 2013թ-ին մի տեսանյութ հայտնվեց, որտեղ խոսք էր գնում նրա սպանությունը պատվիրելու շուրջ, ինչից հետո գործը Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Նախաքննությունը դեռ շարունակվում է:

Նմանատիպ նյութեր