12690 դիտում
16:24 08-04-2014
Առեղծվածային պայմաններում մահացած «Արայ» ընկերության սեփականատիրոջ կինն ու մայրը չեն կարողանում կիսել նրա ունեցվածքը
«Արայ» ընկերության սեփականատեր, 2012 թվականի հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի այրին եւ մայրը մինչեւ հիմա չեն կարողանում կտակն իրար մեջ բաժանել: Ավելին, գործը հասել է դատարան: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ, որ Տատյանա Չադենկովան` անչափահաս Կարինա Չադենկովայի` Պետրոսյանի օրինական ներկայացուցիչը, հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կարինե Լյուդվիգի Սուքիասյանի` կտակն անվավեր ճանաչելու պահանջով:
Տատյանան միաժամանակ հայցադիմումում ներկայացրել է հայցի ապահովման մասին միջնորդություն, որով դատարանից խնդրել է արգելել պատասխանողին և ՀՀ նոտարներին վեճի առարկային վերաբերվող որոշակի գործողությունների կատարումը` մասնավորապես վիճելի կտակի հիման վրա որևիցե անձի անունով ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Քննարկելով միջնորդությունը և նկատի ունենալով, որ նման միջոց չկիրառելը հայցի հնարավոր բավարարման դեպքում կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, դատարանը գտել է, որ այն ենթակա է բավարարման: Հետեւաբար, դատարանը որոշել է միջնորդությունը բավարարել՝ արգելելով պատասխանող Կարինե Լյուդվիգի Սուքիասյանին և ՀՀ նոտարներին վեճի առարկային վերաբերվող որոշակի գործողությունների կատարումը` մասնավորապես վիճելի կտակի հիման վրա որևիցե անձի անունով ժառանգության իրավունքի վկայագիրը տալը: Սակայն Կարինե Սուքիասյանը կտակը վավեր ճանաչելու վերաբերյալ հակընդդեմ հայց է ներկայացրել: Դատաքննությունը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ կողմերը մինչեւ այդ դատարանով վիճարկում էին Արմեն Պետրոսյանի միակ ժառանգի՝ Կարինայի, խնամակալության հարցը եւ մոտ 2 տարի տեւած դատական քաշքշուկներից հետո Կարինան վերադարձվեց մորը` Տատյանա Չադենկովային, ով երեխայի հետ հեռացավ Հայաստանից: Կարինե Սուքիասյանն անգամ հեռացել էր փոքրիկի հետ Հայաստանից, սակայն նրա նկատամբ հետախուզում հայտարարվեց: Փոքրիկին նրա մոտից վերցնելով՝ վերադարձրին մորը: Մինչեւ այդ փոքրիկի տատը թոռանն արգելում էր շփվել մոր հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ-ի հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում՝ 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Քրեական գործ էր հարուցվել նաեւ 235 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 2013թ-ին մի տեսանյութ հայտնվեց, որտեղ խոսք էր գնում նրա սպանությունը պատվիրելու շուրջ, ինչից հետո գործը Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Նախաքննությունը դեռ շարունակվում է:
Պատրաստեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7721 դիտում
12:02 07-06-2014
Առեղծվածային պայմաններում մահացած ոստիկանի հայրը՝ որդու առեղծվածային մահվան մասին
Այս բաժնից
967 դիտում
11:22 27-11-2024
Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան
1141 դիտում
11:02 27-11-2024
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
1363 դիտում
10:23 27-11-2024
7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ