211652_close_icon
views-count3488 դիտում article-date 09:08 05-07-2016

Տավուշում զինծառայողն ինքնասպա՞ն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի Մեհրաբի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ իրավապահ համակարգը բացառել է այն հանգամանքը, որ զինվորը հրազենային մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից: Ասել է, թե նախաքննություն իրականացնող մարմինը քննում է ինքնասպանության կամ սպանության հասցնելու վարկածը… «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորին մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող մեկ այլ զինծառայող: Սպանվածն իր գլխարկը հանած, մի կողքի դրած է եղել: Երբ իրավապահները հարցաքննել են նրա ծառայակից ընկերներին, նրանք միայն դրական կարծիք են հայտնել Արսեն Մխիթարյանի մասին՝ նշելով որ նա կոնֆլիկտային երիտասարդ չէր և խնդիրներ իրենց հետ երբեք չի ունեցել: Լուրեր կան, որ Արսեն Մխիթարյանի մոտ հեռախոս է եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, իրավապահները կստուգեն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք տղան ինքնասպանության է գնացել հեռախոսով խոսելուց հետո, թե՞ այլ խնդիր կա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր