Հալեպում 2 հայ է զոհվել
Հալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի հրթիռակոծման հետևանքով 2 հայ է զոհվել, տեղեկացնում է Սիրիայի «Գանձասար» թերթը:
Նշենք, որ նախքան Սիրիայի հակամարտությունը այդ երկրում բնակվում էր 60-70 հազար հայ, որոնց ավելի քան կեսը` Հալեպում:
Հայերը հաստատվել էին նաև Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսում: