Հալեպում գլխին ստացած հրազենային վնասվածքից հայ զինվոր է զոհվել
Հալեպում վերջին օրերին ընթացող կատաղի մարտերից մեկի ժամանակ ապրիլի 17-ին Լերամուն շրջանում գլխին հրազենային վնասվածք է ստացել Սիրիայի կառավարական զորքերի ծառայող, հայազգի 22-ամյա Բախտիկ Քեշիշյանը: Այս մասին հայտնում է Բերիո Լուրեր-ի ֆեյսբուքյան էջը:
Բ. Քեշիշյանին տեղափոխել են Հալեպի Համալսրանական հիվանդանոց, սակայն վերջինս երեկ՝ ապրիլի 18-ին, մահացել է: