Հալեպում կրկին հայ է զոհվել
Երեկ՝ ապրիլի 22-ի առավոտյան, Սիրիայի Հալեպ քաղաքի Ռամուսիե շրջանում ընթացող կատաղի մարտերի ժամանակ մահացու վիրավորվել է հերթական հայ երիտասարդը՝ Սիրիայի կառավարական զորքերի ծառայող Կարպիս Մելքոնյանը: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ի [url=https://www.facebook.com/pages/Perio-News/116458811839466]ֆեյսբուքյան էջը[/url]:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, հրազենային վնասվածքներից մահացել էր հիվանդանոց տեղափոխված ևս մեկ երիտասարդ՝ Սարգիս Կարապետյանը: