211652_close_icon
views-count1488 դիտում article-date 12:59 22-06-2015

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունիսի 21-ին, ժամը 16.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ալվարդ Բ.-ին, որը հունվարի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 345 հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) 1-ին մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր