Եվրոպան կարգելափակի սոցցանցերում ջիհադիստների էջերը
Եվրոպայում ստեղծվում է ոստիկանների հատուկ խումբ, որը կզբաղվի սոցցանցերում ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման ջիհադիստների էջերի որոնմամբ եւ արգելափակմամբ:
Ըստ հաշվարկների՝ միայն ՙԹվիթթերում՚ խմբավորման հետ կապված 90 հազար էջ կա, որոնց միջոցով իսլամիստները քարոզչություն են իրականացնում:
Եվրոպան կգործակցի սոցցանցերի հետ, որոնք ոստիկաններին կտրամադրեն ջիհադիստների էջերի մասին տվյալներ: Ոստիկաններն աշխատանքը կսկսեն հուլիսի 1-ից: