Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, մինչև Ուկրաինան չվերսկսի նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա X -իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մտադիր է փետրվարի 23-ի իր նիստում ընդունել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը, սակայն Բուդապեշտը կարգելափակի այն։ Սիյարտոն հավելել է, որ իր երկիրը թույլ չի տա «Կիևի համար կարևոր» որոշումներ կայացնել, մինչև չվերսկսի նավթի տարանցումը դեպի Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով։