Norway Chess-2015. Արոնյանի ցավալի պարտությունն ու Տոպալովի առաջին անհաջողությունը
Նորվեգիայում անցկացվող Norway Chess-2015 սուպերմրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/24/57583/]8-րդ տուրը[/url] իրադարձությունններով հարուստ ստացվեց:
Տուրի կենտրոնական պարտիայում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը սպիտակներով պարտության մատնեց Լևոն Արոնյանին: Բավական հետաքրքիր այս մրցավեճում Արոնյանը հակախաղի լավ հնարավորություններ ուներ, նույնիսկ որոշակի առավելություն ստացավ, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց և Կառլսենը օգտվեց դրանից:
Մրցաշարի միանձնյա առաջատար Վեսելին Տոպալովը առաջին պարտությունը կրեց՝ հոլանդացի Անիշ Գիրիից: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը հաղթեց նորվեգացի Համերին և ընդհուպ մոտեցավ Տոպալովին: Այժմ նրանց ընդամենը կես միավոր է բաժանում և հենց այսօր կայանալիք վերջին տուրում նրանց միջև մրցավեճում էլ կորոշվի մրցաշարի հաղթողը:
8-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն 3 միավորով Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 8-9-րդ հորիզոնականները:
Norway Chess 2015, 8-րդ տուր
Կարլսեն - Արոնյան 1:0
Գրիշչուկ – Կարուանա 1/2
Գիրի – Տոպալով 1 – 0
Անանդ – Համեր 1 – 0
Նակամուրա – Վաշյե-Լագրավ 1/2