Ոստիկանական հետապնդումն ավարտվում է ավտովթարով. տեսանյութ
ԱՄՆ Արիզոնա նահանգում ոստիկանները հետապնդել էին 30-ամյա վարորդին, ով իր ամենագանցով մեծ արագությամբ փորձել էր անցնել կարմիր լույսի տակով, սակայն շղթայական ավտովթարի պատճառ դարձել:
Ավտովթարի հետևանքով վնասվել էր առնվազն 4 ավտոմեքենա, իսկ վարորդը փորձել էր մեքենայից դուրս գալ և փախուստի դիմել, ինչին ի պատասխան` ոստիկաններից մեկը կրակել էր նրա ուղղությամբ:
30-ամյա վիրավոր վարորդն այս պահին գտնվում է հիվանդանցում:
Ներկայացնում ենք տեսանյութը: