Երևանում ոստիկանական հետապնդումն ավարտվել է վթարով, ոստիկանական Hyundai-ն կողաշրջվել է կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ`  հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարին Երևանի բնակիչ, 28-ամյա Սամվել Աբազյանը իր վարած Hyundai մակնիշի 454 II 02 ծառայողական ավտոմեքենայով բախվել է Սարի Թաղ 2-րդ շարքի 60 տան ցանկապատին, իսկ հետո` հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Աբազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա  Կարեն Զաքարյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Hyundai-ը, որը հաշվառված է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հաշվեկշռում, կասկածելի ավտոմեքենայի է հետապնդելիս եղել, ինչն էլ եղել է վթարի պատճառ: 
Գ. Շամշյանի տեղեկություններով`  Ս. Աբազյանն ու վիրավոր Կ. Զաքարյանը ծառայում են ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ  գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում:
[color=#EF2929] 
Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

