ֆրանսիացիների երեք քառորդը հավանություն է տվել գերհոգնածությունը որպես հիվանդություն ճանաչող օրինագծին
Ֆրանսիայում «աշխատանքում այրվելու» վիճակը առաջարկում են ճանաչել պրոֆեսիոնալ հիվանդություն` օրենսդրական մակարդակով:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ֆրանսիացիների մեծամասնությունն արդեն տվյալ օրինագծին իրենց հավանությունն են տվել:
«Opinionway»-ի կողմից անցկացված հարցման արդյունքներով, ֆրանսիացիների երեք քառորդ մասը հավանություն է տալիս օրինագծին, որում առաջարկվում է գերհոգնածությունը ճանաչել որպես պրոֆեսիոնալ հիվանդություն: Ավելի մանրամասն` այս օրենքին կողմ արտահայտվել է հարցվածների 76%-ը, դեմ` 23%-ը, իսկ 1%-էլ ձեռնպահ է մնացել:
Այս հարցը քննարկվել էր Ազգային ժողովի նիստին`«սոցիալական երկխոսության» մասին օրինագծի դիտարկման շրջանակներում : Օրինագծում փոփոխությունների առաջարկով հանդես էր եկել սոցիալիստների կուսակցությունից պատգամավոր: