211652_close_icon

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու օրինագծին

views-count1341 դիտում article-date 09:47 19-06-2015
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի անդամները, չնայած Սպիտակ Տան առարկությանը, կողմ են քվեարկել օրինագծին, որի շրջանակներում Ուկրաինային կհատկացվի $300 մլն-ի ռազմական օգնություն, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» ուկրաինական ծառայությունը: Հաղորդագրության մեջ խոսքը մասնավորապես գնում է ռադիոտեղորոշիչ կայանների, հակատանկային զենքի մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեմ էր հանդես եկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ կօգտագործի վետոյի իր իրավունքը:

Նմանատիպ նյութեր