Չինաստանում էստակադա է փլուզվել. կա զոհ
Չինաստանի Հուանչժոու քաղաքում մասնակի փլուզվել է արագընթաց մայրուղու էստակադան: 4 ավտոմեքենա ընկել է 11 մետր բարձրությունից, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է: Եւս 4 հոգի վիրավորվել է:
Փլուզումը տեղի է ունեցել էստակադայի վրա իրար հետեւից ընթացող երեք բեռնատարների պատճառով, որոնք բեռնված են եղել շինանյութով: