Չինաստանում փլուզվել է գեղեցկության սրահի հատակը. կան զոհեր
Չինաստանի հյուսիսում փլուզվել է սպա-սրահներից մեկի հատակը, ինչի հետեւանքով 4 մարդ տեղում մահացել է, եւս 2-ը մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Նրանք գեղեցկության սրահի այցելուներից են եղել եւ փլուզման պահին հանգստացել են սպա-սրահի առաջին հարկում:
Դեպքի հանգամանքները քննվում են: