211652_close_icon
views-count3111 դիտում article-date 16:45 20-06-2015

Շանթ Հարությունյանի հայտարարությունը զրպարտություն է և հարված պետության հեղինակությանը. Գորիկ Հակոբյան. armenpress.am

2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի` նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում, զրպարտություն է և հարված ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը: Այս մասին նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն «[url=http://armenpress.am/arm/news/809786/shant-harutyunyani-haytararutyuny-zrpartutyun-e.html]Արմենպրես[/url]»-ի հետ հարցազրույցում, որում անդրադարձ է կատարվել նաև Շանթ Հարությունյանի կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ցանկությանը: [b]– Պարոն Հակոբյան, վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվում է 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ով իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում՝ դրանցում մեղադրելով ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին: [/b] – Նման հայտարարության տարածումը և արծարծումը լրատվամիջոցներում լրացուցիչ փաստարկ է հօգուտ այն բանի, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը կայացած իրողություն է: Բայց խոսքի ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք է պահանջում: Այն ոչ մեկին, մանավանդ իրեն քաղաքական գործիչ համարող անձին, իրավունք չի տալիս էժանագին քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար զրպարտանքներ ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային, դրանով իսկ փորձելով հարվածել ոչ միայն երկարամյա անբասիր աշխատանքային փորձառություն և հեղինակություն ունեցող պաշտոնյային, այլև ուղղակիորեն՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը: [b]– Շանթ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին մեղադրում է միաժամանակ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը: [/b] – Սա տարածված և պարզունակ քաղաքական տեխնոլոգիա է, որին բանտարկյալը արդեն մի քանի անգամ դիմել է: Համոզված եմ, որ որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում այս «մեղադրանքներին»: Փոխարենը հայտարարությունը կարող է ծառայել միայն մի նպատակի: Այն միջոց է հանրությանը հիշեցնելու իր գոյության մասին, արհեստականորեն մեծացնելու իր անձի նշանակությունը՝ հասցնելով հիրավի միջազգային դերակատարության և մասշտաբների: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://armenpress.am/arm/news/809786/shant-harutyunyani-haytararutyuny-zrpartutyun-e.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր