Սերբիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում. տեսանյութ
Նոր Զելանդիայում կայացած մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սենսացիոն ավարտ ունեցավ:
Եզրափակիչ խաղում Սերբիայի երիտասարդական հավաքականը ֆանտաստիկ լարված և դրամատիկ պայքարում կարողացավ հաղթել մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդին` Բրազիլիայի հավաքականին:
Սերբ ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան 70-րդ րոպեին` աչքի ընկավ Ստանիշա Մանդիչը: Երեք րոպե անց բրազիլացիները Պերեյրայի հարվածից հետո վերականգնեցին հաշիվը:
Խաղի հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին: Լրացուցիչ ժամանակում թիմերը բավական զգույշ էին գործում և ամեն ինչ գնում էր 11 մետրանոց հարվածաշարի: Սակայն լրացուցիչ ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ սերբերը խփեցին երկրորդ գոլը, որն էլ դարձավ հաղթական: Չեմպիոնական հարվածը կատարեց Նեմանյա Մակսիմո
Նշենք, որ երրորդ տեղի համար պայքարում Մալիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Սենեգալի իր հասակակիցներին: