Շվեդիայի Մ21 հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ
Չեխիայում ավարտվեց Եվրոպայի Մ21 երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչում Շվեդիայի հավաքականը անակնկալ հաղթանակ է տարել մրցաշարի ֆավորիտ համարվող Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ:
Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0, իսկ 11 մետրանոց հարվածաշարով ավելի հաջողակ են գտնվել շվեդները:
Խաղից հետո Շվեդիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Իոն Գվիդետին չի թաքցրել իր զգացմունքները.
«Մենք այս հաղթանակին հավատում էինք առաջին իսկ օրից: Ամեն խաղում մենք բոլորից շատ էինք վազում: Կարծում եմ, հենց սրանում է հաջողության գաղտնիքը, քանի որ եթե Պորտուգալիայի դեմ 10 խաղ անցկացնեինք, հիմնականում նրանք հաղթող դուրս կգային:
Վաղը մենք կնշենք այս հաղթանակը հայրենիքում: Սա ամբողջ ազգի հաջողությունն է: մեզ աջակցում էին Զլաթան Իբրահիմովիչը, վարչապետը և բազմաթիվ հայրենակիցներ», ասել է Գվիդետին: