Մասնագետները վերականգնել են 1491թ.-ի աշխարհի քարտեզը
ԱՄՆ համալսարաններից մեկի քարտեզագետները վերականգնել են 1491 թ.-ի աշխարհի քարտեզը: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ գիտնականները կարողացել են վերականգնել քարտեզի գրությունների եւ տեղեկությունների 80%-ը:
Մասնագետների խոսքով՝ Կոլումբոսն իր առաջին ճանապարհորդության ժամանակ հենց այդ քարտեզն է օգտագործել:
Հետաքրքիր է, որ Ասիա մայրցամաքի վերաբերյալ կան գրություններ, որոնք համապատասխանում են Մարկո Պոլոյի օրագրում եղած տվյալներին: