Հոլանդական բու, որը շատ է սիրում մարդկանց գլխին նստել. ֆոտոշարք. տեսանյութ
Հոլանդական Նորդեյնդե ամրոցը հայտնի է դարձել նրանով, որ այստեղ բնակվող մի բու շատ է սիրում նստել անցորդների գլխին: Լուսանկարիչ Մենո Շեֆերին հաջողվել է լուսանկարել այդ 3 կիլոգրամանոց թռչնին: Նա յուրաքանչյուր մարդու գլխին նստում է մոտ մեկ րոպե, այնուհետև տեղափոխվում է մեկ այլ մարդու գլխին:
Ըստ տեղի բնակիչների՝ բուն փախել է Օստերվալդ արգելոցից և իրեն շատ հիանալի է զգում բոլորի ուշադրության կենտրոնում: