18212 դիտում
00:24 20-06-2015
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ֆուտբոլի թիմը գերմանացիների քաղաքապետերին «Հիտլեր, կապուտ» արեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմը ընկերական հանդիպում անցկացրեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հավաքական թիմի հետ:
Հանդիպմանը հետևել և Երևանի քաղաքապետարանի թիմին քաջալերել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խաղի առաջին հարվածի պատիվը վերապահվել է Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:
Թիմերը խաղադաշտում անցկացրել են 30-ական րոպե տևողությամբ 2 խաղակես: Երկու թիմերն էլ ցուցադրել են գեղեցիկ ֆուտբոլ, սակայն դիտարժանությամբ ավելի աչքի է ընկել մեր մայրաքաղաքի հավաքական թիմի խաղը, որն էլ հաղթել է 3:0 հաշվով:
Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին հաշիվը բացել է Աբել Մինասյանը: Երևանցիները ևս երկու անգամ աչքի են ընկել հանդիպման երկրորդ խաղակեսում: Նախ 35-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկել է Սարո Գալստյանը, ապա 46-րդ րոպեին ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի դարպասը գրավել է Արամ Քոսայանը:
Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների հետ զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շնորհավորել է ֆուտբոլիստներին դիտարժան խաղի կապակցությամբ և նշել, որ հանդիպման գլխավոր նպատակը տոնական և բարեկամական մթնոլորտն էր, ինչը և ապահովվել է:
Հավաքական թիմերի ֆուտբոլիստներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար: Թիմերն շնորհակալություն են հայտնել նաև երկրպագուներին, ովքեր ողջ խաղի ընթացքում ակտիվորեն աջակցել են իրենց սիրելի թիմերին:
ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի ֆուտբոլիստները Երևանի քաղաքապետին են հանձնել հանդիպման մասին վկայող հուշադրոշ:
Նշելով, որ իրենց մոտ ձևավորվել է ավանդույթ` հյուրընկալող քաղաքում ինչ-որ բարեգործական նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետին են փոխանցել 2 միլիոն 600 հազար դրամի հավաստագիր, որը խնդրել են հանձնել Արաբկիր բժշկական կենտրոնին:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+