211652_close_icon
views-count69584 դիտում article-date 22:00 22-03-2022

Երևանում պարեկներն իրականացրել են «Օրինախախտը՝ կապուտ» օպերացիան. տաք հետքերով հայտնաբերեցին վարորդին, ով մայրաքաղաքում Honda-ով «զվռնում էր» հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար. նա դարձել էր խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու նրա վարած ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտը ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքում Honda Typer մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է, չարամտորեն խախտում է  ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց գոտիով, խոչընդոտ ստեղծելով մյուս վարորդների համար:

Օպերատիվ տեղեկությունը ստացել էին  ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոտիկանության գնդապետ  Կամո Ցուցուլյանն ու ՀՀ պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը:

Այսօր՝ մարտի 22-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հերթական  տեղեկությունը ստացան, որ նշված ավտոմեքենան մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում կոպիտ կերպով խախտում է երթևեկության կանոնները:

Անմիջապես պարեկային ծառայության պետ Ա. Ումրշատյանի հաձնարարականով իրականացվում է «Օրինախախտը՝ կապուտ» օպերացիան, ինչի արդյունքում էլ հայտնաբերվում է օրինանախտ վարորդը, ում ավտոմեքենան տեղափոխվում է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ, 32-ամյա Արթուր Հարությունյանն է, ով փաստերի ճնշման տակ« խոնարհ հարսի նման»  ընդունում է մեղավորութունը ու պարեկային ծառայողի կողմից ենթարկվում է վարչական պատասխանատվության:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր