31889 դիտում
09:45 13-10-2017
«Միկա» սպորտդահլիճում տեղի ունեցավ Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի միջև մինի ֆուտբոլի առաջնություն, համառ պայքարում հաղթող ճանաչվեց «Շենգավիթ» թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, «Միկա» սպորտդահլիճում տեղի ունեցան Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի միջև մինի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ տեղի համար պայքարում հաղթող ճանաչվեց Նորք Մարաշի թիմը, իսկ ահա 1-ին և 2-րդ տեղի համար մղվող համառ պայքարում տուգանային հարվածներով հաղթող ճանաչվեց Շենգավիթ վարչական շրջանի թիմը:
Մրցաշարի հաղթող «Շենգավիթ» թիմին գավաթ և մեդալներ հանձնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, իսկ մյուս երկու մրցանակային տեղերին՝ «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահ, «Արարատ» լեգենդար թիմի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:
Տարբեր դիրքերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստների համար ևս սահմանվել էին հատուկ մրցանակներ: Լավագույն խաղացող ճանաչվեց Շենգավիթի թիմից՝ Աղվան Մկրտչյանը, իսկ լավագույն ռմբարկու՝ Մալաթիա-Սեբաստիա թիմից՝ Արտակ Ալեքսանյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 567+
567+
Նմանատիպ նյութեր
46746 դիտում
12:10 15-08-2017
Վանաձորում հանդիպեցին «Լոռի» ՖԱ-ն և «Փյունիկ-2»-ը, թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Լոռի» թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ