211652_close_icon

Հայտնաբերվել են օձեր

views-count8420 դիտում article-date 21:36 19-06-2015
Հունիսի 19-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 65 հասցեում գտնվող «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ-ի տարածքում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 19-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից պատշգամբի պատի մեջ օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Հ. Հ.-ին պատկանող տան պատշգամբի պատի մեջ հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր