211652_close_icon
views-count1503 դիտում article-date 22:33 19-06-2015

Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ

Հուլիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը: Հանրապետությունում իրականացվող պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, վերանայման ենթակա է երկու ծրագիր՝ առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին հանրապետությունում առկա հողատեսքերի վերագնահատման խնդրի մասին: Նախարար Երիցյանը հանձնարարեց քննարկել խնդիրը Կադաստրի պետական կոմիտեի հետ և հնարավոր լուծումներ առաջարկել:

Նմանատիպ նյութեր