Ժաննա Անդրեասյանն ու Գնել Սանոսյանը մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետերի մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:
Անդրադարձ է եղել Կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու վերաբերյալ։ Հանձնարարվել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չառաջանան։
Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024թ.-ի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։ Զեկուցվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։
Քննարկմանն անդրադարձ է եղել նաև աշխատանքային մի շարք այլ հարցերի: