896 դիտում
12:35 13-10-2014
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել
ոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է աղետների բժշկության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերելու այլ երկրների փորձը` ԱԻՆ համակարգում դրանք զարգացնելու նպատակով: ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանը զեկուցեց, որ ուսումնասիրության արդյունքները շուտով կամփոփվեն ու կներկայացվեն նախարարին:
Աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ նախարարության բոլոր ստորաբաժանումներում սկսվել են գույքագրման աշխատանքներ:
ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: Ավարտին են մոտենում հայ-ռուսական մարդասիրական տարածաշրջանային կենտրոնի վերաբերյալ պայմանագրի կետերի քննարկման ու համաձայնեցման աշխատանքները:
ԱԻՆ ՊՈԱԿ-ների ղեկավարները զեկուցեցին նախարարության միասնական տեխնիկական բազա իրենց գույքի տեղափոխման աշխատանքների ընթացքի մասին:
ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը հայտնեց, որ ակտիվացել են աշխատանքները նախարարության վետերանների հետ, և վերջիններս առավել հաճախ են ընդգրկվում տարբեր միջոցառումներում:
«Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը զեկուցեց ՀՀ 6 մարզում ԱԻՆ ստորաբաժանումների տարածքային վարչություններն ինտերնետ կապով ապահովման մասին:
Խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ներում վերանորոգման աշխատանքների մասին:
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
16:10 16-03-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել
1503 դիտում
22:33 19-06-2015
Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ
1238 դիտում
16:44 21-03-2016
Նախարար Արմեն Երիցյանը հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է անցկացրել
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21073 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու