211652_close_icon
views-count7243 դիտում article-date 15:20 19-06-2015

Հայտնի ֆուտբոլիստների ջարդած թանկարժեք մեքենաները. ֆոտոշարք

Օրերս Չիլիի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը ավտովթարի ենթարկվեց: Նրա թանկարժեք «Ֆերարին» բախվել էր մեկ այլ մեքենայի և դուրս թռել ճանապարհից: Մեքենային պատճառած վնասը բավական մեծ է: Սակայն, բացի Վիդալից, այլ հայտնի ֆուտբոլիստներ էլ են թանկարժեք մեքենայով ավտովթարի ենթարկվել: Բոլոր դեպքերում պատճառը մեկն է եղել. բարձր արագությունը: Շատերի մեքենաները զարգացնում են մինչև 300 և ավելի բարձր կմ/ժ արագություն: Այդ ֆուտբոլիստների թվում են չիլիացի Գարի Մեդելը («Տոյոտա»), պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (Ֆերարի»), դանիացի Նիկլաս Բենդտները («Աստոն Մարտին»), ֆրանսիացի Կարիմ Բենզեման («Աուդի»), բրազիլացի Անդերսոնը («Աուդի»), Մարիո Բալոտելին («Աուդի»), Սեսկ Ֆաբրեգասը («Մերսեդես»), ռումիացի մարզիչ Միրչա Լուչեսկուն («Կիա»), ուկրաինացի Արտյոմ Միլևսկին («Ֆերարի»), ռուսաստանցի Վլադիսլավ Վաշչուկը («Տոյոտա»), արգենտինացի Խուան Իտուրբեն (BMW X6), արգենտինացի Էվեր Բանեգան («Ֆերարի»), ռուսաստանցի Անդրեյ Եշչենկոն («Նիսան» GT-R), որի ավտովթարի տեսանյութը ներկայացնում ենք: Ուշագրավ է, որ այս ավտովթարների արդյունքում ֆուտբոլիստներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, թեպետ մեքենաներից շատերը պարզապես կտոր-կտոր են եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր