Արցախի նախագահական շենքի շուրջ՝ 300 մետր շառավղով, ոչ մի արկ չի պայթել, մեկ ջարդած պատուհան, ապակի այդ շենքի վրա չկար. հարց չի՞ առաջանում՝ ում էին խնայում. Ռոբերտ Քոչարյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ջաբրայիլից մինչև Շուշի ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել: Ես բացատրություն չունեմ, թե ինչու: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ եզրակացություն ունի պատերազմի ընթացքի վերաբերյալ:
«Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու, չնշանակեցին: Այս բոլորը երբ համադրում ես, տեսնում ես, որ կա՛մ եղել է ապուշության գագաթնակետ, կա՛մ դավաճանություն»,-ասաց նա:
Քոչարյանն ընդգծեց՝ դավաճանությունը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել. «Այս պարագայում եղել է մի թեզ, որը տարածված էր նաև այն ժամանակ, որ Ալիևը մինչև Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ամբողջ մարշրուտը բացում էին, եթե չէին էլ բացում, չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այդտեղ եղել է միտումնավորություն»,-ասաց նա, ապա հայտարարեց.
«Ստեփանակերտի նախագահական շենքի 300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել: Մեկ ջարդած պատուհան, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկար այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում, հրթիռակոծվում էր: Հարց չի՞ առաջանում՝ ում էին խնայում»:
Մանրամասները՝ տեսանյութում: