Ամերիկացիներին անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը հրազենի նկատմամբ. Բարաք Օբամա
Մացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հատուկ հայտարարությամբ է հանդես եկել` ընգծելով, որ ամերիկացիներին անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը հրազենի նկատմամբ:
«Մենք դեռ չգիտենք բոլոր փաստերը, սակայն գիտենք, որ նորից անմեղ մարդիկ են զոհվել և որ չարագործը հեշտությամբ է զենք ձեռք բերել», - ասել է Բարաք Օբաման:
Այս հայտարարությունը հետևել է Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում չորեքշաբթի տեղի ունեցած ողբերգությանը: Ի դեպ ոստիկանները ձերբակալել են ենթադրյալ չարագործին:
Հիշեցնենք, որ 21-ամյա Դիլան Ռուֆը, որը նախկինում 2 անգամ հայտնվել է ոստիկանությունում, կրակ է բացել եկեղեցում. Բոլոր 9 զոհերը աֆրոամերիկացիներ են: