ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել, որ ազգային հավաքականը ի զորու է հաղթել 2014 թվականի աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք, որ Յուրգեն Կլինսմանի գլխավորությամբ ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2014-ի 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ:
« Մեր հավաքականը ընդգրկված էր այսպես կոչված «մահվան խմբում»: Սակայն մեզ հաջողվեց դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ` չնայած վերջին տուրում Գերմանիայի հավաքականից կրած պարտությանը: Այժմ մենք ի զորու ենք աշխարհի չեմպիոն դառնալ»,-ասել է Օբաման: