211652_close_icon
views-count2903 դիտում article-date 22:31 25-01-2015

Ռուսաստանի վրա ամերիկյան ճնշումը միայն կմեծանա. Բարաք Օբամա

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի հանդեպ: Բարաք Օբաման նշել է, որ կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այն բանից հետո, երբ հրթիռակոծվել է Մարիոպուլը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մարիոպուլին հարվածներ հասցնելու մեջ պատասխանատու է համարում ռուսամետ ապստամբներին: Քերին հայտարարել է, որ «Ռուսաստանի վրա ամերիկյան և միջազգային ճնշումը միայն կմեծանա», եթե Ռուսաստանը չդադարեցնի Դոնբասի ռուսամետ ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը:

Նմանատիպ նյութեր