5808 դիտում
12:54 19-06-2015
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն, Ниван-ն և Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Թումո» ուսումնական կենտրոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 46-ամյա Ղևոնդ Եզնիկյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 30 SO 207 համարանիշի, 33-ամյա Գոհար Պետրոսյանի վարած Toyota մակնիշի 21 LU 848 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Ասատրյանի վարած Opel մակնիշի 34 MO 371 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Անահիտ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+