Ինչ տեսք ունի վտանգի մեջ գտնվող Ֆուգու ձուկը. տեսանյութ
Ֆուգու ձուկը վտանգի մեջ գտնվելիս` կարողանում է փքվել՝ հասնելով բեյսբոլի գնդակի չափսերի:
Նշենք նաև, որ Ֆուգուն աշխարհի ամենաթունավոր ձկներից է: Այս փոքրիկ ձուկը զիջում է միայն ոսկեգույն գորտին: Այնուամենայնիվ, ճապոնացիներին դա չի մտահոգում: Ֆուգուն համարվում է իսկական խորտիկ Ճապոնիայում և Կորեայում:
Սակայն ֆուգու պատրաստելու իրավունք ունեն միայն լիցենզավորված խոհարարները: Ձկան մակերեսն ու որոշ օրգաններ թունավոր են, և սննդի մեջ ոչ ճիշտ պատրաստումը կարող է հանգեցնել կաթվածի և խեղդումի: Մահն այս դեպքում վրա է հասնում թթվածնի անբավարարության հետևանքով:
Ճապոնացիները շատ պատասխանատու մարդիկ են: Ասում են, թե ֆուգուն ուտելուց հետո մահվան դեպք գրանցվելու դեպքում խոհարարը, ամենայն հավանականությամբ, կսպանի ինք իրեն: